ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում Բրյուսելում

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում Բրյուսելում
01.03.2018 | 13:33

Եվրախորհրդարանում սկսվել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված «Լեռնային Ղարաբաղը և Եվրոպական Միությունը. 1988-2018. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵՄ քաղաքականության երեսուն տարիների ամփոփումը» միջոցառումը, որի շրջանակում անցկացվելու է երկու նիստ: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպության և «Հայ բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Եվրոպայի մասնաճյուղի» նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ելույթներով հանդես կգան ԵԽ պատգամավորներ Ֆրանկ Էնգելը (Լյուքսեմբուրգ), Յարոմիր Շտետինան (Չեխիա), Էլենի Թեոխարուսը (Կիպրոս), Լարս Ադակտուսոնը (Շվեդիա), Նիդերլանդների «Քլինգենդաել» միջազգային հարաբերությունների ինստիտուտի ներկայացուցիչ Պաուլ Սիրթսը, Քոիմբրայի ինստիտուտի սոցիալական ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչ Լիցինիա Սիմաոն, լրագրող Ցվետանա Պասկալևան:

Երկու նիստերում խորհրդարանականները և փորձագետները ներկայացնելու են վկայություններ, թե Եվրոպայի խորհրդարանը ինչ վերաբերմունք է դրսևորել 1988-ի փետրվարից 1991-ի մայիս ստեղծված ճգնաժամի նկատմամբ, քննության են առնելու ԵՄ ներկա քաղաքականությունը հիմնախնդրի վերաբերյալ, քննարկելու են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների փոխվստահության ստեղծմանն ու խաղաղության խրախուսմանն ուղղված խորհրդատվություններ:

Դիտվել է՝ 5366

Մեկնաբանություններ